«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ակումբին հաղորդել է աջ և ձախ պաշտպանների, վինգերի ու կենտրոնական հարձակվողների հետ պայմանագիր կնքելու անհրաժեշտության մասին, տեղեկացնում է CCMA-ն:
Աղբյուրի համաձայն՝ 42-ամյա մասնագետը կարծում է, որ «Չելսիի» կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստենսենի և «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեի տրանսֆերները բավարար չեն ակումբի համար:
Նշվում է, որ մարզչի համար առաջնայինը գոլ խփող հարձակվողի տրանսֆերն է: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» համաձայնության է եկել «Բավարիայի» լավագույն ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկու հետ: Կատալոնական ակումբի տնօրեն Մատեու Ալեմանին հերքել էր այս տեղեկությունը։