«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատմել է, թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնի լոնդոնյան ակումբի հարձակվող Ռոմելու Լուկակուն։
«Այն, ինչ արեց Տիմո Վերները, հենց այն է, ինչ պետք է անի Լուկակուն: Պետք է սպասել, համբերատար լինել, քրտնաջան աշխատել և առաջին տեղում դնել թիմին: Նա պետք է պատրաստ լինի օգնել թիմին, քանի որ դա կարող է անել վայրկյանների ընթացքում։
Հիմա Վերներն այնպես է արել, որ ինձ համար դժվար է նրան դուրս չբերել խաղադաշտ: Ես տպավորված եմ, նա շատ լավ է հանդես գալիս վերջին 2 խաղում: Նա ցույց տվեց, թե ինչի է ընդունակ»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: