«Ինտերի» դարպասապահ Իոնուտս Ռադուն այս ամառ կարող է հեռանալ իտալական ակումբից։
«Մենք տարբերակներ ենք դիտարկում Իտալիայում և արտերկրում։ Նա պետք է խաղա և ապացուցի իր արժեքը: Այո, կարծում եմ, որ մրցաշրջանի վերջում նա կլքի «Ինտերը», – ասել է ֆուտբոլիստի գործակալը։
24-ամյա դարպասապահը «Ինտերի» ակադեմիան համալրել է 2013 թվականին։ Առաջին թիմի կազմում իր նորամուտը նշել է պաշտոնական խաղերում 2016 թվականի մայիսին։
2021/22 մրցաշրջանում ռումինացի դարպասապահը մեկ հանդիպում է անցկացրել Իտալիայի գավաթում, որում բաց է թողել երկու գնդակ։