Տեր Շտեգենը մեկնաբանել է Եվրոպա Լիգայից «Բարսելոնայի» դուրս մնալը

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը կիսվել է իր հույզերով՝ թիմի՝ Եվրոպայի Լիգայից դուրս մնալուց հետո։

«Դժվար է բառեր գտնել: Հիմա մենք պետք է ոտքի կանգնենք, և ես վստահ եմ, որ մենք դա կանենք»,- սոցցանցերի իր էջերում գրել է գերմանացի ֆուտբոլիստը։

Ապրիլի 14-ին «Բարսելոնան» Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում պարտվեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» (2:3)՝ ավարտելով մրցելույթները մրցաշարում: