Ռոմելու Լուկակուն ամռանը կարող է լքել «Չելսին»

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող է հեռանալ լոնդոնյան ակումբից, հայտնում է 90min-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «ազնվականների» ղեկավարությունը պատրաստ է բաժանվել 28-ամյա ֆուտբոլիստից։ Հաղորդվում է, որ բելգիացու հետ հավակնում են պայմանագիր կնքել «Միլանը» և ՊՍԺ-ն։

Լուկակուն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 12 գոլի հեղինակ։ Transfermarkt-ը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 85 միլիոն եվրո։