«Ռեալ Սոսյեդադը» ցանկանում է թիմում պահել ՊՍԺ-ից վարձավճարով տեղափոխված կիսապաշտպան Ռաֆինյային, հայտնում է Fichajes-ը:
Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը ցանկանում է գնել 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը և երկարաժամկետ պայմանագիր կնքել նրա հետ։
«Ռեալ Սոսյեդադը» 2022 թվականի հունվարին ՊՍԺ-ից վարձակալել էր Ռաֆինյային: Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրած 15 խաղում նա 1 գոլ է խփել:
Transfermarkt.com պորտալը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։