«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը կիսվել է ԱՊԼ-ի 33-րդ տուրի «Նորվիչի» դեմ տնային հանդիպման (3:2) ժամանակ կիսապաշտպան Պոլ Պոգբային սուլելու մասին իր կարծիքով։
«Ճիշտն ասած, ես ոչինչ չլսեցի, բայց ինձ ասացին, որ սոլոցներ են եղել։
Ես լիովին հասկանում եմ, որ երկրպագուները վրդովված են, ինչպես և մենք բոլորս, բայց չեմ կարծում, որ առանձին ֆուտբոլիստները պետք է դառնան քննադատության թիրախ։
Մենք կոլեկտիվ պատասխանատվություն ենք կրում, բոլորս էլ պատասխանատու ենք, այդ իսկ պատճառով ես ճիշտ չեմ համարում կենտրոնանալ կոնկրետ ֆուտբոլիստների վրա»,- Ռանգնիկի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։