Ռալֆ Ռանգնիկ. ««Մանչեսթեր Յունայթեդը» պետք է բարելավվի իր խաղի որակը»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկն ամփոփել է Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրի «Նորվիչի» դեմ հանդիպման արդյունքը (3:2)։

«Մենք պետք է հեշտացնեինք մեր կյանքը՝ խփելով 2 գոլ, բայց դա տեղի չունեցավ։ Մենք բավականաչափ ագրեսիվ չէինք։

Պետք էր խելացի գործել, բայց հաշիվը հանկարծ դարձավ 2:2, իսկ հետո Դե Խեան փրկեց մեզ։ Մենք միանշանակ պետք է բարելավենք խաղի որակը։

Ինչպես «Թոթենհեմի» դեմ հանդիպմանը, Ռոնալդուն առանցքային դեր խաղաց։ Նրա գոլերը հասարակ չէին, այլ ֆանտաստիկ։ Սակայն պետք չէ հույսը դնել միայն նրա վրա»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը: