Մասիմիլիանո Ալեգրին՝ «Բոլոնիայի» հետ ոչ-ոքիի մասին. «Բաժակը կիսով չափ լիքն է»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Իտալիայի առաջնության 33-րդ տուրի «Բոլոնիայի» հետ խաղում գրանցված ոչ-ոքին (1:1):

Թուրինյան ակումբը ոչ-ոքի կորզեց երկրորդ խաղակեսի 5-րդ րոպեին խփած գոի շնորհիվ։ Հարկ է նշել, որ «Բոլոնիան» խաղում էր 9 հոգով:

«Մենք քաջ գիտակցում ենք, որ լավագույն քառյակում հայտնվելու համար պետք է քայլ առ քայլ առաջ գնալ։ Բարեբախտաբար, մեզ հաջողվեց դուրս գալ շատ ծանր իրավիճակից։

Մրցաշրջանի սկզբում մենք կպարտվեինք այս խաղում, ուստի բաժակը կիսով չափ լիքն է։ Պետք է ավելի լավ աշխատենք, բայց չպետք է ընկճվենք։ Մեր հետևում գտնվող ակումբներն արագորեն բարձրանում են աղյուսակում: «Ֆիորենտինան» լավ խաղացանկ ունի, ինչպես և «Լացիոն» ու «Ռոման»: Մենք պետք է շարունակենք աշխատել»,- ասել է Ալեգրին DAZN-ին: