«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի տեղափոխությամբ, ում դիտարկում է որպես կիսապաշտպան Պոլ Պոգբային փոխարինող։ Այս մասին հայտնում է Il Tempo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ սերբ ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի «Օլդ Թրաֆորդ» տեղափոխությունից, եթե թիմը մրցաշրջանի արդյունքներով չհայտնվի Չեմպիոնների Լիգայում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լացիոն» ցանկանում է 80 միլիոն եվրո ստանալ 27-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի վաճառքից։
Միլինկովիչ-Սավիչը «Լացիոյում» հանդես է գալիս 2015 թվականից: Նրա պայմանագիրը հռոմեական ակումբի հետ լրանում է 2024 թվականի ամռանը։