«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ամռանը վաճառել դարպասապահ Դին Հենդերսոնին։
Այնուամենայնիվ, ակումբը 25-ամյա ֆուտբոլիստի համար պահանջում է 40 մլն ֆունտ, հայտնում է Daily Star-ը:
«Կարմիր սատանաների» պահեստային դարպասապահը կարող էր հեռանալ ձմռանը, սակայն ակումբը չցանկացավ նրան բաց թողնել մրցաշրջանի միջնամասում։
Հենդերսոնի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Անգլիայի Պրեմիեր Լիգայի մի շարք ակումբներ, իսկ «Նյուքասլը» համարվում նրա գնման գլխավոր հավակնորդը։
Այս մրցաշրջանում Դին Հենդերսոնը «Յունայթեդի» առաջին թիմի կազմում անցկացրել է ընդամենը 3 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ չհայտնվելով Պրեմիեր Լիգայում: