Կրիշտիանու Ռոնալդուն խոշոր բոնուս կստանա «Նորվիչի» դեմ խաղում հեթ-տրիկից հետո

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հեթ-տրիկի հեղինակ է դարձել Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրի «Նորվիչի» դեմ խաղում (3:2):

Ինչպես հայտնում է The Sun-ը՝ այս արդյունավետ խաղի շնորհիվ պորտուգալացին կստանա ավելի քան 1 միլիոն եվրո բոնուս: 37-ամյա ֆուտբոլիստը կստանա 905.000 եվրո մեկ մրցաշրջանում 20 գոլի սահմանը հատելու համար, ինչպես նաև 120.000 եվրո՝ հեթ-տրիկի համար։

Նշվում է, որ այս մրցաշրջանում յուրաքանչյուր հաջորդ գոլի համար Ռոնալդուն կստանա 120 հազար եվրո։