«Ռոման» հրաժարագին է սահմանել Նիկոլո Ձանիոլոյի համար: Ակումբը պատրաստ է 60 մլն եվրոյի դիմաց բաժանվել թիմի կիսապաշտպանից։
Corriere dello Sport-ի տեղեկություններով իտալացու ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլն» ու «Թոթենհեմը»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռոման» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել կիսապաշտպանին։ Նիկոլոն «Ռոմայում» հանդես է գալիս 2018 թվականից։