Գալիք շաբաթվա ընթացքում «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պաշտոնապես կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչը, հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրի տվյալներով՝ կողմերի միջև պայմանագիրը նախատեսված կլինի 4 տարով:
Ներկայիս գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը կզբաղվի թիմի վարչարարությամբ: