Ապրիլի 16-ին կայացավ Ա Սերիայի 33-րդ տուրի «Լացիո» – «Տորինո» հանդիպումը։ Այն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։
Հռոմեական ակումբի կազմում գոլի հեղինակ դարձավ Չիրո Իմոբիլեն։ «Լացիոյի» հարձակվողի համար դա 25-րդ գոլն էր ընթացիկ առաջնությունում։
Այսպիսով, Իմոբիլեն դարձավ իտալացի առաջին ֆուտբոլիստը, ով կարողացել է Ա Սերիայի 3 առանձին մրցաշրջաններում խփել առնվազն 25 գոլ։
Ընդհանուր առմամբ, մրցաշարի պատմության ընթացքում այդ նվաճմանը հասել է 3 ֆուտբոլիստ՝ Իմոբիլեն, Գունար Նորդալը և Իշտվան Նյերշը: