Կառլո Անչելոտտին անդրադարձել է «Ռեալի» հասցեին ուղղված քննադատություններին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է «արքայական» ակումբին ուղղված քննադատությունների մասին:

«Մենք շատ կարևոր նպատակներ ունենք։ Այժմ մենք կենտրոնացած ենք դրանց վրա։ Ես չեմ մտածում այն ​​մասին, որ մենք վատ ենք խաղում, թե լավ: Գլխավորն այն է, որ թիմը կարող է պայքարել տիտղոսների համար։ Մենք դրա վրա ենք կենտրոնացած։ Ասում են, որ մեր գոլերի մեծ մասը խփում է Բենզեման, և դա ճիշտ է, բայց դա ճշմարտացի հայտարարություններից միայն մեկն է։

Ի՞նչ է նշանակում լավ խաղալ: Ամեն մեկն իր կարծիքն ունի։ Ես լավ խաղ եմ համարում, երբ թիմը լավ է խաղում և՛ գնդակով, և՛ առանց գնդակի»,- իտալացի մարզչի խոսքերն է մեջբերում Marca-ն: