«Բարսելոնան» հետաքրքրված է միանգամից մի քանի աստղային ֆուտբոլիստների ծառայություններով

«Բարսելոնան» կփորձի գնել միանգամից քանի ֆուտբոլիստի, եթե նրանք չկարողանան ձեռք բերել «Բավարիայի» աստղային հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ըստ Marca-ի՝ կատալոնական ակումբը ուշադիր հետևում է Լեաոյին (Միլան), Դարվին Նունյեսին (Բենֆիկա) և Գաբրիել Ժեզուսին (Մանչեսթեր Սիթի):

«Քաղաքացիների» բրազիլացի հարձակվողը նախընտրելի տարբերակն է, քանի որ նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականին և նա արժե 30 միլիոն եվրո:

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ժեզուսը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։