«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն վստահ է, որ «Բրայթոնից» կրած 0:1 հաշվով տնային պարտությունը կարող է դաս լինել իր թիմի համար:
«Կարծում եմ, որ մենք պետք է փորձենք շատ ավելի լավ խաղալ, քան այսօր: Պետք է հիշել, որ մենք Չեմպիոնների Լիգայի համար ենք պայքարում:
Ոչ ոք նման արդյունք չէր սպասում, բայց մենք մրցավազքի մեջ ենք, քանի որ ցույց տվեցինք, որ արժանի ենք դրան: Այժմ մենք պետք է շարունակենք առաջ գնալ: Երբ աղյուսակում լավ դիրքում ես, պետք է պահպանես այն։
Անկասկած, սա վատ արդյունք է մեզ համար, բայց մենք կարող ենք դաս քաղել. եթե չես կարողանում հաղթել խաղում, ապա մի՛ պարտվիր»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։