Անսու Ֆատին նախատեսվածից ուշ կվերադառնա խաղադաշտ

«Բարսելոնայի» վինգեր Անսու Ֆատին, ամենայն հավանականությամբ, խաղադաշտ կվերադառնա մայիսի 1-ին՝ «Մալյորկայի» դեմ կայանալիք հանդիպմանը:

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, երիտասարդ ֆուտբոլիստի վերադարձը կրկին հետաձգվում է:

Նախկինում տեղեկություններ կային, որ իսպանացին խաղադաշտ կվերադառնա ապրիլի վերջին:

Նշվում է, որ «կապտանռնագույնների» բժշկական շտաբն այսպիսով ցանկանում է բացառել վնասվածքի կրկնության նույնիսկ ամենաչնչին հավանականությունը:

Ընթացիկ մրցաշրջանում կատոլանական ակումբի կազմում 19-ամյա իսպանացին անցկացրել է 10 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: