Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսը պատրաստվում է գլխավորել «Բարնլին», տեղեկացնում է Daily Mail-ը:
Ըստ աղբյուրի՝ 67-ամյա մասնագետն ակումբի ղեկավարությունից մեծ աշխատավարձ կպահանջի։ Բացի այդ, Էլարդայսը ցանկանում է, որպեսզի իր պայմանագիրը երկարաձգվի եւս մեկ մրցաշրջանով, եթե «Բարնլին» խուսափի Անգլիայի Պրեմիեր Լիգայից դուրս մնալուց:
Հիշեցնենք, որ օրերս «Բարնլին» հայտարարեց գլխավոր մարզչի պաշտոնից Շոն Դայչին հեռացնելու մասին։ 50-ամյա մասնագետը թիմը գլխավորում էր ավելի քան 9 տարի: