«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոն խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի հանդիպումների մասին։
«Մենք պետք է պատրաստվենք այնքան, որքան կարող ենք: Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների Լիգայի արքան է։ Այս թիմը նախկինում բազմաթիվ տիտղոսներ է նվաճել։ «Ռեալն» աշխարհի լավագույն թիմերից մեկն է, բայց մենք դեռ շատ հանդիպումներ ունենք անցկացնելու այս խաղից առաջ։
Այսուհետ յուրաքանչյուր խաղ եզրափակչի է նման: Մենք դեռ պայքարում ենք երկու տիտղոսի համար և կփորձենք նվաճել երկուսն էլ։
Բենզեման աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է: Ինչպես է նա գոլեր խփում, դա անհավանական է»,- Զինչենկոյի խոսքերն է մեջբերում TUDN-ը։
«Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 27-ին։ Այն տեղի կունենա Մանչեսթերի «Էթիհադ» մարզադաշտում։