«Զալցբուրգը» մտադիր է պայմանագիր կնքել «Շախտյորի» հարձակվող Ֆերնանդույի հետ։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ գործարքը վերջնական փուլում է։
Սպասվում է, որ 23-ամյա բրազիլացին գերմանական ակումբին կմիանա հուլիսի 1-ից:
Ըստ աղբյուրի՝ Ֆերնանդոյին կփոխարինի Կարիմ Ադեյեմին, ում ցանկանում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիան»։
Այս մրցաշրջանում Ֆերնանդոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։