«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը պատմել է, թե ինչ է պետք իր թիմին 2021/22 մրցաշրջանի մնացած հատվածում։
«Մենք պետք է մեզ դրսևորենք ոչ միայն տնային մնացած հանդիպումներում, այլ նաև առաջնության մնացած 7 խաղերում։
Մրցաշրջանի վերջին հատվածը իսկական փորձություն կլինի մեզ համար:
Պետք է երկրպագուներին ու լրատվամիջոցներին ցույց տանք, որ մեր թիմի ամրության պակասի մասին խոսակցությունները սուտ են»,- Ռանգնիկի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
«Մանչեսթեր Յունայթեդը» 31 խաղից հետո՝ 51 միավորով 6-րդն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում: