«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ամփոփել է Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի «Լիվերպուլի» դեմ խաղը (2:3):
«Մենք մեր ամբողջ ուժը տվեցինք դժվարին առաջին խաղակեսից հետո։ «Լիվերպուլը» շատ ու շատ ուժեղ է ստանդարտների ժամանակ: Երկրորդ գոլը պատահական էր: Դժվար է վերադառնալ (3 բաց թողած գոլից հետո), բայց տղաները երկրորդ խաղակեսում հիանալի գործեցին»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը։
Սա «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Սիթի» երկրորդ հանդիպումն էր վերջին 7 օրվա ընթացքում։ Ապրիլի 10-ին Պրեմիեր Լիգայի շրջանակում ակումբների միջև հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով։