«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծիք է հայտնել Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի մասին։
«Ես հիացած եմ Բենզեմայով և ոչ միայն այն պատճառով, որ նա «Ռեալում» խաղում է ավելի քան 10 տարի։
Դու կարող ես լավ մրցաշրջաններ ունենալ, բայց հարցը միայն ֆուտբոլիստի որակի և գոլերի քանակի մեջ չէ, այլ ընդհանուր առմամբ նրա ներդրման, թիմի վրա նրա ազդեցության:
Բենզեմայի կարիերան տպավորում է: Այն շատ հզոր է»,- ասել է կատալան մասնագետը։ Հիշեցնենք, որ «Ռեալն» ու «Ման. Սիթին» կխաղան Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում։