«Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Փարթին մրցաշրջանի մնացած հատվածը բաց թողնելու վտանգի տակ է:
Այս մասին ասել է անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան։ Ֆուտբոլիստը ազդրի վնասվածք ունի։
«Լուրը, որ մենք ստանում էինք, այնքան էլ լավ չեն: Բժիշկների հաղորդումներն այնքան էլ լավատեսական չեն, պետք է սպասել։
Տոմասը ցանկանում է որքան հնարավոր է շուտ վերադառնալ, բայց այս պահին մենք այնքան էլ լավատես չենք այս հարցում»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Football London-ը։
Այս մրցաշրջանում 28-ամյա գանացին անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Թոմաս Պարթեյին գնել են Մադրիդի «Ատլետիկոյից» 2020 թվականի հոկտեմբերին 50 միլիոն եվրոյով։