Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեն հայտնել է, որ հարձակվող Էրլինգ Հոլանդը խաղում է կոճի վնասվածքով։
«Էրլինգը դեռ չի կարողանում ազատվել ցավից։ Մի քանի շաբաթ առաջ նա վնասեց կոճը և մինչև հիմա խաղում է ցավերով, հուսով ենք, որ նա շուտով ամբողջությամբ կվերականգնվի»,- մարզչի խոսքը մեջբերում է ESPN-ը:
Այս մրցաշրջանում Հոլանդը բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: