Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Նորվիչ» խաղում (3:2) «կարմիր սատանաների» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հեթ-տրիկի հեղինակ դարձավ։
Պորտուգալացի ռմբարկուն ձևակերպեց իր կարիերայի 60-րդ հեթ-տրիկը(որոնցից 10-ը Պորտուգալիայի հավաքականի կազմում):
Սա լավագույն արդյունքն է գործող բոլոր ֆուտբոլիստների շրջանում։ Ռոնալդուին հաջորդում է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին, ով իր կարիերայում 55 հեթ-տրիկ ունի։