Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Մանչեսթեր Յունայթեդ» – «Նորվիչ» խաղում (3:2)։
Պորտուգալացին ակումբային մակարդակում 16 անընդմեջ մրցաշրջան է՝ խփում է առնվազն 20 գոլ (2006/07՝ 23, 2007/08՝ 42, 2008/09՝ 26, 2009/10՝ 33, 2010/11՝ 53, 2011/12՝ 60, 2012/13՝ 55, 2013/14՝ 51, 2014/15՝ 61, 2015/16՝ 51, 2016/17՝ 42, 2017/18՝ 44, 2018/19՝ 28, 2019/20՝ 37, 2020/21՝ 36, 2021/22՝ 21):
Բացի այդ, Ռոնալդուն այս մրցաշրջանում հինգերորդ անգամ 2+ գոլ խփեց «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ 37-ամյա ռմբարկուն Պրեմիեր Լիգայում անցկացրած 26 խաղում խփել է 15 գոլ։