«Չելսիի» նախկին ավագ և պաշտպան Ջոն Թերին մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի՝ Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի՝ «Լիվերպուլի» դեմ խաղում ռոտացիայի որոշումը։
«Հենց այդ պատճառով նման հանդիպումներում դու չես կարող կազմի ռոտացիայի դիմել: Այսպիսի խաղերում պետք է խաղադաշտ դուրս բերել ամենաուժեղ կազմը»,- գրել է Թերին թվիթերյան իր էջում այն բանից հետո, երբ հաշիվը դարձավ 2:0՝ հօգուտ «Լիվերպուլի»:
Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում «Լիվերպուլը» 3:2 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»: Առաջին գոլը խփեց Իբրահիմա Կոնատեն, իսկ հետո դուբլ ձևակերպեց Սադիո Մանեն։ «Քաղաքայինների» կազմում աչքի ընկան Ջեք Գրիլիշը և Բերնարդու Սիլվան:
https://twitter.com/JohnTerry26/status/1515341944930590721