Էդեն Ազարը եղբայր՝ Կիլիանը խոսել է եղբոր ապագայի մասին իր սպասելիքներով։
«Նա չի հեռանա Մադրիդից, քանի դեռ չի ապացուցել, որ ակումբի ուժեղագույն ֆուտբոլիստն է։
Նա լավագույնն էր բոլոր ակումբներում, որտեղ խաղացել է: Իմ կարծիքով նա չի ցանկանում հեռանալ։ Չեմ կարծում, թե նա նման ծրագրեր ունի։
Ամեն դեպքում, եթե ակումբի նախագահը ցանկանա, որ նա հեռանա Էդենը կհասկանա նրան»,- հայտարարել է «Մոլենբեկի» կիսապաշտպանը։