Չավին՝ «Կամպ Նոուում» «Այնտրախտի» երկրպագուների թվի մասին. «Սա ակնհայտ սխալ հաշվարկ է «Բարսայի» կողմից»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին տարակուսանք է հայտնել «Այնտրախտի» երկրպագուների թվի վերաբերյալ «Կամպ Նոու» մարզադաշտում Եվրոպա Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղի ժամանակ։

Հանդիպումը կայացել է ապրիլի 14-ին Բարսելոնայում և ավարտվել հյուրերի սենսացիոն հաղթանակով՝ 3։2 հաշվով։ Խաղից առաջ գերմանական ԶԼՄ-ները հայտնում էին, որ Կատալոնիայի մայրաքաղաք պետք է ժամանի «Այնտրախտի» մոտ 30 հազար երկրպագու։ Արդյունքում թիմին աջակցում էր շուրջ 20 հազար երկրպագու։

«Ակնհայտ է, որ տնային մարզադաշտի մթնոլորտը մեզ չօգնեց, և ակումբը հետաքննում է, թե ինչու դա տեղի ունեցավ: Սա սխալ հաշվարկ է: Ֆուտբոլիստները նույնպես ցանկանում են իմանալ, թե ինչ է տեղի ունեցել:

Դա չպետք է թույլատրվի, երբ խաղում եք տանը: Սա մեր կողմից ակնհայտ սխալ հաշվարկ է։ Դա ավելի շատ նման էր եզրափակչի, որտեղ մարզադաշտը կիսով չափ բաժանված է ակումբների միջև:

Այնուամենայնիվ, մթնոլորտն արդարացում չէ։ Խնդիրները զուտ ֆուտբոլային են։ Մենք չափազանց շատ սխալներ թույլ տվեցինք»,- Չավիի խոսքերն է մեջբերում ESPN-ը։