«Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսի COVID-19-ի թեստը դրական է եղել, հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը։
25-ամյա ֆուտբոլիստը նախօրեին չի մարզվել հիվանդության ախտանիշների պատճառով։ ՊՇՌ թեստը հաստատել է, որ իսպանացի ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով։
Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի «Չելսիի» դեմ պատասխան խաղում (2:3) Սեբալյոսը փոխարինման էր դուրս եկել լրացուցիչ ժամանակի ավարտից 5 րոպե առաջ։
2021/22 մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է «Ռեալի» 11 հանդիպման՝ ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 104 րոպե։