Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆերլան Մենդին վնասվածք է ստացել Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի «Չելսիի» դեմ պատասխան խաղում։
26-ամյա ֆրանսիացին աճուկի վնասվածք է ստացել և ստիպված է լինելու բաց թողնել մոտ 2 շաբաթ։
Ֆուտբոլիստը ոչ միայն բաց կթողնի Լա լիգայի առաջիկա հանդիպումները «Սևիլիայի» (ապրիլի 17) և «Օսասունայի» (ապրիլի 20) դեմ, այլև ռիսկի է դիմում չօգնել թիմին Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Մանչեսթեր Սիթիի» դեմ (ապրիլի 26):
Նման վնասվածք ունի Մադրիդի «Ռեալի» մեկ այլ ձախ պաշտպան Մարսելոն, սակայն սպասվում է, որ բրազիլացին խաղադաշտ կվերադառնա ավելի վաղ՝ մեկ շաբաթից: