Հայտնի են Կոնֆերենցիաների Լիգայի պատմության առաջին խաղարկության կիսաեզրափակիչ փուլի զույգերը:
Կիսաեզրափակիչ առաջին դիմակայությունում կհանդիպեն «Լեսթերն» ու «Ռոման», մյուսում՝ «Ֆեյենորդն» ու «Մարսելը»։ Առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 28-ին համապատասխանաբար Լեսթերում և Ռոտերդամում, պատասխան խաղերը՝ մայիսի 5-ին Հռոմում ու Մարսելում։
Դիմակայությունների հաղթողները կհանդիպեն մայիսի 25-ին Տիրանայում՝ մրցաշարի եզրափակչում։