«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է «Այնտրախտի» երկրպագուների թվի մասին «Կամպ Նոու» մարզադաշտում Եվրոպայի Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղի ժամանակ։ «Կապտանռնագույնների» ղեկավարը խոստացել է ուսումնասիրել կատարվածը։
«Մենք մտահոգված ենք տեղի ունեցած խայտառակությամբ։ Դա չի կարող կրկնվել։ Մենք ունենք գրեթե ամբողջ տեղեկատվությունը, թե ինչպես է դա տեղի ունեցել։ Մեզ ժամանակ է պետք այս տեղեկատվության մշակման և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար»,- ասել է կատալոնական ակումբի ղեկավարը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 2:3 հաշվով պարտվեց «Այնտրախտին» և դուրս մնաց Եվրոպայի Լիգայի խաղարկությունից: