Համացանցում հայտնվել են «Բավարիայի» 2022/23 մրցաշրջանի համար նախատեսված տնային մարզաշապիկի լուսանկարները։
Նոր մարզահագուստի տարբերակիչ առանձնահատկությունը կլինի տարբեր հաստության հորիզոնական սպիտակ շերտերը, որոնք տեղակայված են միմյանցից տարբեր հեռավորությունների վրա:
Մյունխենյան ակումբի տեխնիկական հովանավորն ավանդաբար կլինի Adidas ընկերությունը, իսկ տիտղոսային գործընկերը՝ T-Mobile-ը: