«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին այլևս չի խաղա այս մրցաշրջանում

«Բարսելոնան» հայտնել է կիսապաշտպան Պեդրիի ախտորոշումը, ով վնասվածք էր ստացել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում (2:3):

Ինչպես հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը՝ իսպանացի ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի երկգլուխ մկանի պատռվածք:

Diario Sport-ի հաղորդմամբ՝ 19-ամյա կիսապաշտպանի ապաքինումը կտևի 1.5 ամիս և նա այլևս չի խաղա այս մրցաշրջանում:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Եվրոպա Լիգայի 1/4 եզրափակչի դիմակայությունում ընդհանուր 3։4 (1։1, 2։3) հաշվով պարտվեց «Այնտրախտին»։