«Բարսելոնայի» առաջատարներից մեկը կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին վնասվածք է ստացել «Այնտրախտի» դեմ Եվրոպայի Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում (2:3), ինչը կարող է նրան շարքից դուրս թողնել մինչև մրցաշրջանի ավարտը։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Կասկածներ կան, որ 19-ամյա ֆուտբոլիստը մկանային պատռվածք ունի։ Եթե ​​ախտորոշումը հաստատվի, ապա կիսապաշտպանը բաց կթողնի առնվազն 6-8 շաբաթ:

Հիշեցնենք, որ Պեդրին արդեն բաց է թողել մրցաշրջանի մի մասը. նա չի խաղացել սեպտեմբերից մինչև հունվարի կեսերը: Ընդհանուր առմամբ իսպանացին 2021/22 մրցաշրջանում 22 հանդիպում է անցկացրել և խփել 5 գոլ:

Հիշեցնենք, որ Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչում «Բարսելոնան» ընդհանուր 3:4 (1:1, 2:3) հաշվով պարտվեց «Այնտրախտին»: