Յուրգեն Կլոպ. «Այն օրը, երբ ես ուրախ չլինեմ ՉԼ-ի 1/2 եզրափակիչ դուրս գալու համար, հարվածեք ինձ»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի՝ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու մասին, որում մերսիսայդցիները կխաղան «Վիլյառեալի» հետ։ Անգլիական ակումբը քառորդ եզրափակչի 2 խաղի արդյունքով ավելի ուժեղ գտնվեց«Բենֆիկայից» (3:1, 3:3):

«Այն օրը, երբ մենք դուրս կգանք Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ, իսկ ես դժգոհ կլինեմ, խնդրում եմ, եկեք ու հարվածեք ինձ։

Մենք 7 փոփոխություն էինք կատարել: Պաշտպանական գիծը երբեք նման կազմով չէր խաղացել, ամեն ինչ կարող էին վճռել դետալները։ Ես պետք է մնայի հնարավորինս կենտրոնացած:

Ամեն ինչ այնքան էլ այնպես չստացվեց, ինչպես մենք ակնկալում էինք, բայց դա նշանակություն չունի: Եթե ​​մենք նույնիսկ անցկացնեինք մրցաշրջանի մեր լավագույն հանդիպումը, եզրափակիչն ավելի մոտ չէր լինի: Գլխավորն այն է, որ մենք հասանք կիսաեզրափակիչ, ես երջանիկ եմ»,- Կլոպին է ցիտում BBC-ն։