Ռուսաստանի ֆուտբոլային միության կարգապահական կոմիտեի նախագահ Արթուր Գրիգորյանցը հայտարարել է, որ Մոսկվայի «Լոկոմոտիվի» հայազգի պաշտպան Նաիր Տիկնիզյանը որակազարկվել է, և բաց կթողնի ՌՊԼ-ի 2 խաղ։
«Տիկնիզյանը կորակազրկվի, չնայած որ բացատրեց դրվագը։ Որոշել ենք, որ նա կորակազրկվի Ռուսաստանի առաջնության երկու խաղով»,- ասել է պաշտոնյան։
Հիշեցնենք, որ Տիկնիզյանը կարմիր քարտ է ստացել ՌՊԼ-ի 24-րդ տուրի «Ռոստովի» հետ խաղում, ինչից հետո արտասվելով լքել է խաղադաշտը։