«Այնտրախտի» գլխավոր մարզիչ. «Մեր առջև շատ բարդ խնդիր է դրված»

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» գլխավոր մարզիչ Օլիվեր Գլասները կիսվել է Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի «Բարսելոնայի» հետ երկրորդ հանդիպումից ունեցած իր սպասելիքներով։ Թիմերի միջև Գերմանիայում կայացած առաջին խաղն ավարտվել է 1:1 հաշվով։

«Մենք հասկանում ենք, որ շատ ուժեղ թիմի դեմ խաղում մեր առջև շատ բարդ խնդիր է դրված։ Սակայն պատասխան խաղից հետո մենք վստահ ենք մեր ուժերի նկատմամբ։ Մի բան պարզ է՝ մենք պետք է որակյալ խաղ ցուցադրենք շատ առումներով։ Կարող ենք շատ բան բարելավել առաջին շրջանի հանդիպման համեմատ՝ պաշտպանությունում խաղի կազմակերպումը, կենտրոնացումը, զգոնությունը, ինչպես նաև հարձակման գծում խաղը»,- Գլասների խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա ապրիլի 14-ին Բարսելոնայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։