Ռիկի Պուչը կարող է տեղափոխվել Լա Լիգան ներկայացնող այլ ակումբ

«Վիլյառեալը» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ռիկի Պուչի ծառայություններով, հայտնում է El Nacional-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ տրանսֆերը կարող է կայանալ այս ամառ։ 22-ամյա իսպանացին դժգոհ է «Բարսելոնայում» ստացած խաղաժամանակից և ցանկանում է ավելի շատ խաղային պրակտիկա ստանալ:

2021/22 մրցաշրջանում Պուչը «Բարսելոնայի» կազմում անցկացրած 14 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։ Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո: