«Յուվենտուսի» կիսապաշտպան Արտուրը վնասվածք է ստացել աջ կոճի շրջանում, հայտնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը։ Բրազիլացին վնասվածքը ստացել է թիմի երեկվա մարզման ժամանակ։
Արտուրը կարող է բաց թողնել Իտալիայի առաջնության 33-րդ տուրի «Բոլոնիայի» դեմ ապրիլի 16-ին կայանալիք հանդիպումը։ Կիսապաշտպանի ապաքինման ժամկետների մասին չի հաղորդվում։
Այս մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 28 խաղի, որոնցում կատարել է 1 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվում է 2025 թվականի հունիսին։