«Վիլյառեալի» կիսապաշտպան Էտյեն Կապուն մեկնաբանել է թիմի՝ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալը։ Իսպանական ակումբը երկխաղյա դիմակայությունում հաղթեց «Բավարիային» (1:0, 1:1):
«Ես լի եմ էյֆորիայով։ Այն, ինչ նրանք ասացին մամուլում, մեզ մոտիվացրեց: Կարծում եմ՝ նրանց մի փոքր պակասում էր համեստությունը։
Սա անհավանական իրադարձություն է, կարծում եմ՝ մենք ցնցեցինք ամբողջ Եվրոպան։ Մենք ուժեղ էինք, գիտեինք, որ պետք է դիմանալ, բայց ծրագիր ունեինք՝ թույլ տալ, որ նրանք մոտենան դարպասին և լավ պաշտպանվենք։
Այս պահի դրությամբ մենք դեռ ոչինչ չենք հաղթել, նոր ենք հասել կիսաեզրափակիչ, բայց սա պատմական պահ է ակումբի և ֆուտբոլիստների համար»,- ասել է Կապուն Canal+-ին տված հարցազրույցում: