ՊՍԺ-ն պատրաստվում է ամռանը ձեռք բերել «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերը։
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, փարիզյան ակումբը փորձում է օգտվել բելգիացու՝ «թոշակառուների» հետ լարված հարաբերություններից:
Հաղորդվում է, որ ՊՍԺ-ն արդեն բանակցություններ է վարում «Չելսիի» հետ հնարավոր տրանսֆերի շուրջ:
Բելգիացին լարված հարաբերություններ ունի նաև թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ:
Ռոմելուն ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 5 գոլի հեղինակ է դարձել: