Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան դեռևս բանակցում է Միլանի «Ինտերի» հետ:
Արգենտինացու գործող պայմանագրի ժամկետը ներկայիս ակումբի՝ հետ կավարտվի ամռանը:
Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, Դիբալան կցանկանար որքան հնարավոր է շուտ ավարտել տեղափոխության համար սկսած բանակցությունները:
Նա չի ցանկանում մնալ «Յուվենտուսում», սակայն մտադիր չէ լքել Իտալիան:
Դիբալայի ծառայություններով հետաքրքրված են նաև այլ ակումբներ, որոնց թվում են անգլիական «Թոթենհեմը» և կատալոնական «Բարսելոնան»: