Մարկուս Ռեշֆորդը կարիերան շարունակելու 3 տարբերակ ունի

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարող է կարիերան շարունակել «Բավարիայում», հայտնում է SPORT-ը։

Աղբյուրի համաձայն՝ մյունխենյան ակումբից բացի՝ անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված են նաև Մադրիդի «Ռեալը» և «Արսենալը»: 24-ամյա ֆուտբոլիստը Ռալֆ Ռանգնիկի օրոք սկսել է ավելի հազվադեպ ընդգրկվել «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը Ռեշֆորդի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո: Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է 2023 թվականին։