«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի «Վիլյառեալի» դեմ պատասխան խաղի մասին։
«Մենք թիմում շատ հավակնոտ ֆուտբոլիստներ ունենք: Առաջին խաղում պարտվելուց հետո մեզ հետ չի կարելի կատակել. Լավ է, որ մեր ճակատագիրը դեռ մեր ձեռքերում է։
Ցանկանում ենք խաղալ մեր հնարավորությունների առավելագույնի սահմաններում, իսկ երկրպագուները կաջակցեն մեզ։
Գիտենք, թե ինչպես մոտենալ փլեյ-օֆֆին առաջին խաղում բացասական արդյունքից հետո: Մենք չենք վախենում»,- Նոյերի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Վիլյառեալը» 1-0 հաշվով հաղթել է «Բավարիային»։ Պատասխան խաղը կկայանա այսօր`ժամը 23:00-ին։