«Մանչեսթեր Յունայթեդը» չի պատժի Կրիշտիանու Ռոնալդուին, ով կոտրել էր երկրպագուի հեռախոսը

«Մանչեսթեր Յունայթեդը» չի պատժի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին երեխայի հետ կապված միջադեպի համար։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Դա տեղի է ունեցել ԱՊԼ-ի 32-րդ տուրի «Էվերթոնի» հետ խաղից (0:1) հետո: Հանդիպման ավարտին 37-ամյա պորտուգալացին, գնալով դեպի հանդերձարան, կոտրել էր աուտիզմ ունեցող 14-ամյա երկրպագուի հեռախոսը։

Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբը չի պատժի Ռոնալդուին։ «Յունայթեդի» համար բավարար է հարձակվողի հրապարակային ներողությունը, ուստի ակումբի կողմից սկսված հետաքննությունը դադարեցվել է։